Լեռնային Ղարաբաղը, ըստ ABCnews-ի, աշխարհի յոթ դիտարժան վայրերի թվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 14:52

Ամերիկյան ABCnews գործակալությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է աշխարհի յոթ դիտարժան վայրերը, որտեղ յուրաքանչյուրն անպայման պետք է այցելի 2012 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով abcnews.go.com կայքը, Չիլիի, Պորտուգալիայի, Ավստրալիայի, Թայլանդի, Նիդերլանդների, Լաոսի կողքին է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Կարճ նկարագրության մեջ ընդգծվում է, որ ԼՂ այցելության համար հարցերով զբաղվում է Հայաստանի ներկայացուցչությունը: Ցանկության դեպքում հնարավոր է և կնիք չդնել տվյալ քաղաքացու անձնագրում` հնարավորություն տալով հետագայում խուսափել ավելորդ խնդիրներից այլ պետություններ այցելությունների ժամանակ: Միաժամանակ կայքում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերի գեղեցկությունը, որոնց թվում`

հատկապես Գանձասարի միջնադարյան վանական համալիրը:

 

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply