Գտել են բենզալցակայանից 7 հազար դրամ գողացած անձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 9, 2012 13:54

Հունվարի 6-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Լեոյի փողոցում գտնվող ինտերնետային ակումբից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գևորգ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին Շինարարների փողոցում գտնվող բենզալցակայանում, ատրճանակի նմանվող զենքի սպառնալիքով լցակայանի աշխատակցից հափշտակել է 7.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 871 անգամ: