Դատարանը խորհրդակցում է` Մարգար Օհանյանին կալանքից ազատե՞լ, թե՞ ոչ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 9, 2012 13:47

Քիչ առաջ ընդմիջվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական առաջին նիստը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստը նախագահում է դատավոր Մխիթար Պապոյանը:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը դատարանից, Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը ներկայացրել է միջնորդություն նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ, հիմնավորելով, որ եթե նախկինում Մարգար Օհանյանի անազատության մեջ գտնվելը պայմանավորվում էր նախաքննության օբեկտիվ ընթացքը ապահովելու հանգամանքով, ապա այսօր դրա անհրաժեշտությունը չկա:

«Անհրաժեշտ բոլոր փաստաղթերի կեղծումն անհնար է, իսկ Մարգար Օհանյանի հարազատների կողմից պետությանը վնասը` 171 մլն դրամ վերականգնված է»,-ասաց փաստաբանը:

Իր հերթին, մեղադրղ դատախազ Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեց միջնորդության բավարարմանը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 14:30-ին:

Նշենք, որ դատական նիստի ժամանակ Մ. Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը կներկայացնենք քիչ անց:

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:
Նախորդ հրապարակում`
Մարգար Օհանյանի և մյուսների դատը կմեկնարկի քիչ անց

Panorama.am

 

 

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply