Սևանում սպանության փորձ կատարած քաղաքացուն ձերբակալել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2012 13:50
Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 5-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Վիգեն Մ.-ն:
Պարզվել էր, որ հունվարի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1972 թ. ծնված Յուրիկ Մուրադյանը:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և Մուրադյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 1-ին մասի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին, ժամը 22.55-ին, Յուրիկ Մուրադյանը ներկայացել է ոստիկանություն, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` առանց փամփուշտների:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Յուրիկ Մուրադյանը կալանավորված է:
Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply