Վանաձորում 100 եղևնի է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունվարի 9, 2012 13:37

Հունվարի 6-ին`ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի կենտրոնական գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.49-ին, մարվել`16.20-ին: Այրվել են 2.5 հա խոտածածկ տարածք և մասամբ` 100 եղևնի:

Հունվարի 6-ից 9-ը ընկած ժամանակահատվածում խոտածածկ տարածքներ են այրվել Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում `2000քմ, Օձուն գյուղի «Իսպիր» հանդամասում`2.5 հա,Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում`3,5հա, Գյուլագարակ  գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում`1500քմ, Վանաձոր քաղաքի «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի հարակից տարածքում`4հա, Աքորի  գյուղին հարակից Պառավախեճ հանդամասում`7հա, Ստեփանավան քաղաքի գերեզմանատանը`2000քմ,Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի գերեզմանատանը`1,8հա, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի վերջնամասում`4հա, Տավուշի մարզում` Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հարակից տա­րածքում`1500քմ:

Բոլոր հրդեհները մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

 

Դիտվել է 972 անգամ:

Leave a Reply