Կանխվել է 40-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2012 13:33

Հունվարի 7-ին`ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում`«Դավիթաշեն» կամրջից անհայտ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել` ցած նետվելով:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների և ՃԿԿ ՕԽ-ի ջանքերով հաջողվել է կանխել 1972 թվականին ծնված Անդրանիկ Եղիազարյանի ինքնասպանության փորձը:

 

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply