Հրդեհ Երևանում, այրվել են տանտիրոջ ոտքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2012 13:30

Հունվարի 7-ին`ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 66 տանը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.15-ին, մարվել`22.25-ին:

Խորդանոցում (ընդհանուր` 10քմ մակերեսով) այրվել է 0.5 քմ աղբ: Ոտքի ստորին մասում ստացած այրվածքներից տան սեփականատեր Արտուշ Մարգարյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply