Ճամբարակում խոտի դեզ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2012 13:28

Հունվարի 8-ին`ժամը 03.56-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 10 տան բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.15-ին, մարվել`08.30-ին:

Այրվել է մոտ 10 տ պահեստավորված անասնակեր:

 

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply