Շրջվել է կորտոֆիլով բարձված բեռնատար, տուժել է Վրաստանի քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2012 13:25

Հունվարի 8-ին` ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայաքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ում շրջվել է «ԿամԱԶ» մակնիշի VAL 286 պետհամարանիշի բեռնատարը (կարտոֆիլով բարձված), որի հետևանքով տարբեր աստի­ճա­նի մարմնական վնասվածքներ է ստացել վարորդը՝ Վրաստանի քա­ղա­քա­ցի, 1970 թվականին ծնված Մեհրաբ Լեժավան:

Հրշեջ-փրկարարների ուժերով տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել և «1-03» ծառայու­թյան ավ­տո­մեքենայով տեղափոխվել Աշոցք գյուղի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply