Պայքար` շախմատի Հայաստանի չեմպիոնների կոչման համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 9, 2012 12:51

Հունվարի 11-22-ը Երևանում կանցկացվի Հայաստանի շախմատի  տղամարդկանց 72-րդ առաջնությունը, որին կմասնակցեն գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Լևոն Բաբուջյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը:

Նույն օրերին Երևանում կանցկացվի Հայաստանի շախմատի կանանց 67-րդ առաջնությունը, որին կմասնակցեն 12 շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Մարիա Կուրսովան, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Նաիրա Մովսիսյանը:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply