Սիրեկանին սիրաշահելու համար մայրը սպանել է իր մեկամյա դստերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 12:25

Մեկամյա դժբախտ երեխան  սեփական մոր դաժանության զոհն է դարձել, որը սեփական պստիկին խեղդել է` սիրեկանին սիրաշահելու համար:

Վերջինս «Skype»-ով հաճույքով  հետևում էր սպանության ընթացքին:

Նորվեգիայի հասարակայնությունը ցնցված է 26-ամյա  Յասմին Չաուխրիի դաժանությամբ ու անողոքությամբ, որը խեղդել է երեխային, որպեսզի բավարարի իր  անգլիացի զուգընկերոջ այլասերված քմահաճությունները:

Սկզբում մայրն ասել է, որ իբր երեխան ինքն է հայտնվել ջրով լի դույլի մեջ, սակայն մի քանի ժամ անց նա բերանից թռցրել է , որ երեխային խեղդել է սիրեկանի դրդմամբ:

Մանկասպան մոր ավագ որդին ներկայումս գտնվում է Նորվեգիայի սոցծառայությունների հսկողության ներքո:

 

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply