Բնակարանում անօգնական վիճակում գտել են 80-ամյա կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2012 13:20

­ Հունվարի 8-ին` ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 28 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. հյուրա­սեն­յակի հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող,1932 թվականին ծնված Էմմա Մելիքյանը և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:

 

Դիտվել է 634 անգամ:
Print Friendly

Leave a Reply