Երեւանում քսան դպրոց չի վերսկսել դասերը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 9, 2012 11:53

Հայաստանյան դպրոցներում այսօր մեկնարկեց ուսումնական երկրորդ կիսամյակը: Միայն քիչ քանակությամբ դպրոցներ, որոնք ունեն ջեռուցման հետ կապված խնդիրներ, դասերը կսկսեն մեկ շաբաթ ուշացումով: Այդ դպրոցներն այլեւս չեն օգտվի գարնանային մեկշաբաթյա արձակուրդից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, այժմ իրենք իրականացնում են այդ հաշվարկները` պարզելու, թե քանի դպրոցներ չեն վերսկսել ուսումնական գործընթացը: Չնայած դրան` Նարինե Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այդպիսինները շատ քիչ են: Արդեն իսկ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ Երեւանի ընդամենը քսան դպրոց չեն վերսկսել դասերը, իսկ Գյոււմրին էլ վերսկսել  է ամբողջությամբ: Մնացած մարզերում տիրող իրավիճակը նախարարությունը պարզում է:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply