Երեւանում հասարակական տրանսպորտն աշխատում է ամենօրյա գրաֆիկով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 9, 2012 11:46
Երեւանում ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը 2012 թ-ի հունվարի 9-ից կազմակերպվում է ամենօրյա գրաֆիկով:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել էին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ` Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել և աշխատանքի ավարտը սահմանվել էր 2012 թ. հունվարի 1-ի ժամը 02:00-ը:
2012թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել էր ժամը 24:00-ը:
Քաղաքապետի նույն կարգադրությամբ` 2011 թ. դեկտեմբերի 30-ի ժամը 18:00-ից մինչև 2012 թ. հունվարի 9-ի ժամը 09:00-ը ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում սահմանվել էր հերթապահություն:






Facebook
Tweet This
Email This Post
