Բելգիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստում է կատարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 11:50

Բելգիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստումը հաջողությամբ իրականացրեցին Հենտի համալսարանում: Հիվանդի մասին տեղեկություններ չեն տրամադրվում ` հիվանդը և դոնորի ընտանիքը խնդրել են ապահովել գաղտնիությունը: Սակայն հայտնի է , որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և հիվանդը իրեն լավ է զգում:

«Վիրահատությունը շատ լավ է անցել: Այնքան լավ , որ հիվանդը վեց օր հետո սկսել է բառեր արտասանել:  Մենք չէինք սպասում, որ  նա կսկսի վիրահատությունից հետո  այդքան արագ խոսել», –  ասել է Պրոֆեսոր Ֆիլիպ Բլոնդելին, ով  գլխավորում էր վիրաբույժ -փոխպատվաստողների թիմը , գրում է «Интерфакс»-ը:

Բելգիան Եվրոպայում երրորդ երկիրն է Ֆրանսիայից և Իսպանիայից հետո, որտեղ իրականացվել է դեմքի փոխպատվաստումը : Վիրահատությունը տևել է մոտ  20 ժամ:  Երեք տարվա ընթացքում  վիրահատությունը պատրաստում էր 65 հոգուց բաղկացած մասնագետների թիմը: Ընդամենը աշխարհում  այսպիսի 19 վիրահատություն է կատարվել: Առաջինը կատարվել է 6 տարի առաջ:

Հիմնական տարբերությունը այս վիրահատության և նախորդների միջև այն է , որ փոխպատվասման ընթացքում ոչ միայն դեմքի մաշկն է փոխարինվել,  այլև մի քանի ոսկոր: Մինչ վիրահատությունը  հիվանդի մոտ բացակայել է դեմքի կենտրոնական մասը`շրթունքները, դեմքի մկանները,ջղերը նաև աչքից մինչև վիզ ոսկորը:

Դեմքի փոխպատվաստման վիրահատությունը անվտանգ չէ`վիրահատության  ենթարկված 19 հիվանդներից երկուսը մահացել են վիրաբուժական միջամտությունից:

Բելգիական վիրաբուժների կարծիքով, դեմքի փոխպատվասման վիրահատությունը համապատասխանել է բոլոր էթիկական պահանջներին. «Տվյալ հիվանդի համար  բացի փոխպատվաստումից խնդրի  այլ լուծումներ  չեն եղել», -ընգծել է վիրաբույժ  Ֆիլիպ Բլոնդելը:

 

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply