Եղանակի քմահաճույքները. Թուրքիան` ջրի տակ, Ավստրիան `ձյան մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 9:05

Եղանակի քմահաճույքներն իր մաշկի վրա   զգում է Թուրքիան: Մի քանի օր տևած անձրևների հետևանքով հարյուրավոր տներ և  գյուղատնտեսական նշանակության  հողեր ջրի տակ  են : Երկրի  խոշորագույն ճանապարհները փակվել են արմատախիլ  եղած ծառերով: Ամենավատթարը Թուրքիայի հարավն է: Այնտեղ ցիկլոնը մրրիկներ է բերել: Մի քանի ժամում մեկ ամսվա տեղումների քանակ է գրանցվել:

Ձյան գերության մեջ են  հայտնվել ավստրիական Ալպերի ներկայացուցիչները: Այնտեղ ձյան տեղատարափը կանգնեցրել է խոշոր ճանապարհների երթևեկությունը: Ժամանակավորապես փակ են երկաթգծերը:  Տեղի բնակիչները բահերով հանում են մեքենաները ձյան տակից և մաքրում տուն տանող ճանապարհը: Առատ ձյան համար ուրախ չեն նաև Ավստրիայի լեռնադահուկային  հանգստյան տներում գտնվողները: Մի քանի օր զբոսաշրջիկները ստիպված են   սպասել հյուրանոցներում:

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply