Իրանում ձերբակալել են ԱՄՆ-ի հատուկ ծառայության լրտեսների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 7:42

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԱՄՆ-ի համար լրտեսական գործունեություն ծավալած մի քանի մարդու: Այդ մասին այսօր իրանական հեռուստատեսությանը հայտնեց ինֆորմացիայի ԻՐԻ նախարար (իրանական հատուկ ծառայությունների ղեկավար) Հեյդար Մոսլեխին:

Մոսլեխին ձերբակալվածների ճշգրիտ թիվ չասաց, սակայն նշեց, որ ապացույցներ կան , որ նրանք նպատակ են ունեցել ազդել մարտի 2 –ին կայացող Իրանի խորհրդարանական  ընտրությունների վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը :

Իրանում ժամանակ առ ժամանակ հաղորդում են արևմտյան հատուկ ծառայությունների լրտեսներ ձերբակալելու մասին: Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին հայտնեցին ԱՄՆ-ի քաղաքացի, ազգությամբ իրանցի Ամիր Միրզայ Հեկմատիի ձերբակալության մասին, որն Աֆղանստանի Բահրամ ամերիկյան ռազմական բազայում պատրաստվելուց հետո ներթափանցել էր ԻՐԻ իրանական հատուկ ծառայություններում  դեզինֆորմացիա տարածելու և լրտեսական գործունեություն ծավալելու համար:

Անցյալ տարվա գարնանը իրանական անվտանգության ծառայությունները հայտնեցին 30 հոգուց  բաղկացած լրտեսական ցանց բացահայտելու մասին, ովքեր գործում էին ի օգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի:

Իրանի օրենսդրության համաձայն, լրտեսությունը ծանր հանցագործություն է և պատժվում է մահապատժով:

 

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply