Համայն Ռուսիո պատրիարքը կոչ է արել իշխանությանը լսել ցուցարարներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2012 17:06

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել երկրի իշխանությանը լսել իրենց բողոքն արտահայտող մարդկանց: Այդ մասին հոգևոր առաջնորդը հայտարարել է սուրբծննդյան հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել այսօր «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ:

«Եթե իշխանությունն անզգացմունքային մնա բողոք արտահայտողների նկատմամբ, դա կնշանակի, որ իշխանությունը ունակ չէ ինքնակարգավորվելու»,- ասել է պատրիարքը:

«Եթե ինչ-որ բան տեղի է ունենում, հասարակությունը պետք է իրավունք ունենա արտահայտելու իր դժգոհությունը»,-ընդգծել է Կիրիլը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` նա միաժամանակ ընդգծել է, որ ուրիշներից ճշմարտություն պահանջող մարդիկ իրենք էլ պետք է ճշմարիտ լինեն:

«Արդյոք բողոքավորների թվում չկա՞ն մարդիկ, որ խաբում են իրենց ամուսիներին կամ կանանց: Եթե մենք ճշմարիտ ենք անձնական, ընտանեկան կյանքում, մեր մասնագիտական ոլորտում, ինչո՞ւ ենք այդպես թեժ պահանջում, որ ճշմարտություն լինի ինչ-որ մակրոմակարդակում, իսկ միկրոմակարդակում այն չպե՞տք է լինի»,- ասել է նա:

 

Դիտվել է 6603 անգամ:
Print Friendly

Leave a Reply