Տաս տարեկան բրիտանացին ուսուցչուհու ոտքը կոտրել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2012 15:40

Մեծ Լոնդոնի հարավ –արևելքում գտնվող Օրպինգտոն քաղաքի դպրոցի աշակերտը ձերբակալվել է երկու ուսուցչուհիների վրա հարձակվելուց հետո, գրում է The Mail on Sunday թերթը:

 

Ոստիկաններին դպրոց են կանչել ուրբաթ մոտ ժամը 13:00 –ին տեղական ժամանակով:  Կանայք, որոնք արդեն բարձր են 50 տարեկանից, աշակերտի հարձակումից հետո , ընկել են հիվանդանոց:  Մեկի ոտքն է կոտրվել ծնկի մասում, երկրորդի դեմքն է վնասվել:

 

Երեխային բռնել են հենց դպրոցում և տարել բաժանմունք: Հետո տղային գրավի դիմաց բաց են թողել, բայց նա պետք է վերեդառնա ոստիկանություն փետրվարի կեսերին:

 

Ինչն է եղել տաս տարեկան տղայի և ուսուցչուհիների տարաձայնության պատճառը չի հաղորդվում:

 

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply