Ավստրալիական ընտանիքը հյուրասենյակում կոկորդիլոս է հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2012 14:05

Ավստրալիական շրջակա միջավայրի պահապանության գործակալության աշխատակիցները բնակելի տան հյուրասենյակում բռնեցին 1,7 մետր երկարության կոկորդիլոս: Դեպքը կատարվել է  Հյուսիսային տարածքի մայրաքաղաք Դարվինում, հաղորդում է  ABCհեռուստաալիքը:

 

Հունվարի 7-ին առավոտյան տան տերերը արթնացել են շան հաչոցից: Պարզելու համար շան պահվածքի պատճառը, տան տերերը դուրս են եկել ննջասենյակից և հյուրասենյակում հայտնաբերել սողունին:

Ջո Դոդը (Jo Dodd), տան տիրուհին  խոստովանել է, որ տանը կոկորդիլոս հայտնաբերելը անսովոր զգացողություն է առաջացրել: Նա ենթադրում է, որ կենդանին ուզել է գտնել դեպի ջուր տանող ճանապարհը և մոլորվել է:

Մասնագետները բացատրել են, որ տարվա այս ժամանակին (հարավային կիսագնդում ամառվա կեսերն են) կոկորդիլոսները ագրեսիվանում են և հաճախ մտնում են բնակելի վայրեր:

 

Ինչ վերաբերում է այս դեպքին, ապա հատուկ վարչությունում, որը զբաղվում է կոկորդիլոսների վերհսկողությամբ, ենթադրում են, որ հնարավոր է կենդանուն իր միջավայրից քշել է ավելի խոշոր արու, որին պարտվել է տարածքի համար տարվող մարտում:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply