Ռեկորդակիրների նավը Երկիրը շրջանցեց 45 օրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 8, 2012 9:17

Ֆրանսիական թիմը կապիտան Լոիկ Պեյրոնի գլխավորությամբ նվաճեց  Ժյուլ Վերնի մրցանակը  աշխարհի շուրջը նավով ամենաարագ ճամփորդության համար: Նրանց հաջողվեց  Երկրագունդի  շուրջը լողալ  45 օր  13 ժամ և  42 րոպեում:

Հաղթանակի արարողությունը կայացավ շաբաթ Ֆրանսիայի Ատլանտիկ օվկիանոսի ափին գտնվող Բրեստ քաղաքի նավահանգստում:

Անձնակազմին դիմավորելու էր եկել առագաստանավերի սպորտի բազմահազարանոց երկրպագուների անբոխը: Ընդհանուր առմամբ ծովագնացները հաղթահարել էին ավելի քան

21 հազար ծովային մղոն (մեկ ծովային մղոնը հավասար է  1,85 կմ):

 

 

«Մենք բազմաթիվ անգամներ ինքներս մեզ ոգեվորել ենք», – լրագրողներին հայտնեց  Լոիկ Պեյրոնը, իջնելով գետին: Ճանապարհրդությունը հաճելիներից չէր: Եղանակը հաճախ էր փչանում, ծովերով ճամփորդելը, որոնցում այսբերգներ են լողում, հեշտ չէր: Երբեմն արագությունը պետք էր նվազեցնել: «Ես սիրում եմ արագ լողալ, բայց երբեմն արագությունը պետք էր նվազեցնել», – փիլիսոփայորեն  նկատել է ռեկորդակիրը:

«Այժմ մեր ռեկորդը  45 օր  է , բայց մի քանի տարի հետո մենք կբարելավենք արդյունքը: Տարիների մարզվելու կարիք կա և ջրում ,և ցամաքում: Իմ նավը ավելիին է ընդունակ լավ եղանակի դեպքում», – ավելացրեց նավի հրամանատարը:

Հայտնի գրող, աշխարհագրագետ և «Աշխարհի շուրջը  80 օրում »վեպի հեղինակի հիշատակին նվիրված  մրցումը Ֆրանսիայում սկսվել է 1990-ականների սկզբում: Ժյուլ Վերնի մրցանակը տրվում է այն նավապետներին, որոնք Երկրագունդը ամենաարագն են շրջանցում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

 

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply