Սարկոզիի անունով զուգարանի թուղթ եւ երեխայի տակդիր. թուրքերն անզորությունից այդ կերպ են վրեժխնդիր լինում Ֆրանսիայի նախագահից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 8, 2012 2:18

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պաշտպանելու մտադրությունից հուսահատված, արմատական տրամադրված թուրքերի մի մասը որոշել է չարությունը թափել Սարկոզի անվան վրա:

Անձնական հիգիենայի միջոցների թուրք արտադրողն ի նշան բողոքի սկսել է արտադրել Սարկոզի անվամբ երեխայի տակդիրներ, աղբի տոպրակներ, զուգարանի թղթեր: Ընդ որում` բոլոր այդ ապրանքատեսակներն արտոնագրվել են Թուրքիայի արտոնագրման ինստիտուտի կողմից: Ապրանքատեսակները վաճառվում են համացանցի միջոցով:

Ավելի վաղ մեկ այլ թուրքական ընկերություն պահպանակներ էր թողարկել ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի անունով:

 

NEWS.am

 

Դիտվել է 1692 անգամ:
Print Friendly

Leave a Reply