Շվեյցարացի ֆուտբոլային մրցավար Մասիմո Բուզական ֆոտբոլասերներին վիրավորելու համար որակազրկվել է երեք խաղ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 22, 2009 16:56

Ֆուտբոլի Շվեյցարիայի ֆեդերացիան չի խնայել ճանաչված մրցավար Մասիմո Բուզակային և պատժել է նրան. շաբաթ օրը ֆուտբոլի Շվեյցարիայի գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Յանգ Բոյզ»-«Բադեն» հանդիպման ժամանակ Բուզական «Յանգ Բոյզի» երկրպագուներին ցույց է տվել միջնամատը: Դրանից առաջ այդ ակումբի մոլի երկրպագուները մրցավարի հասցեին վիրավորական հայտարարություններ էին կատարել: Մրցավարին 3 խաղ որակազրկելու վճիռը կայացրել է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

40-ամյա Բուզական համարվում է Եվրոպայի լավագույն մրցավարներից մեկը: Նա տիրապետում է հինգ լեզվի և վարել է աշխարհի, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներ, 2007-ին սպասարկել է ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, իսկ 2009-ին` Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply