ԵԽԽՎ թուրք նախագահը հեռանում է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 7, 2012 18:46
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետն ավարտվում է:
Նշենք, որ Չավուշօղլուն այդ պաշտոնում էր արդեն երկու տարի: ԵԽԽՎ նախագահի պաշոտնում լիազորությունների ավարտից հետո Չավուշօղլուն տեղ կզբաղեցնի Վենետիկի հանձնաժողովում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակության անդամները բազմիցս էին բարձրաձայնել Չավուշօղլուի` հայկական կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին: Մասնավորապես` նա խոչընդոտում էր հայ պատվիրակների ելույթներին, հանդես գալիս կտրուկ հակահայ դիրքորոշմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
