Բոնսայներ

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 7, 2012 12:32

Բոնսայ (ճապ.   «աճեցում սկուտեղի վրա») — իսկական ծառի ճիշտ գաճաճ նմանակ  աճեցնելու արվեստն է:  «Բոնսայ» բառն  առաջացել է չինական «պեն-  ցայ» բառից: Արվեստն առաջացել է   մթա 231թ.   Չինաստանում:

Պատմությունը

Բոնսայի տեսակի առաջացման առաջին հավաստի գրավոր աղբյուրները գալիս են Չինաստանից և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին  (VIII—X вв.), որտեղ առաջին անգամ պատերի գեղանկարչության մեջ հայտնվում են  պենցզայերի պատկերներ` բույսեր  վերցված բնությունից  և թաղարների մեջ տեղավորած: Այդ  բույսերը աճեցնում էին բուդդա վանահայրերը, հավանաբար մի քանի դար մեր թվարկությունից առաջ: Հետագայում  դա դարձավ տեղական ազնվականության  զբաղմունքներից մեկը:

Բոնսայները  զարդարում էին  ճապոնական տներն ու այգիները:  Տոկուգավայի ժամանակաշրջանում պարտեզների  ձևավորումը նոր թռիչք ունեցավ` ազալիաների և կլյոների   աճեցումը  դարձավ հարուստների  ժամանց:  Գաճաճ  բուսաբուծությունը (խատի-նո-կի — «ծառ թաղարի մեջ») նույնպես զարգացավ, բայց այն ժամանակվա բոնսայները շատ մեծ էին:

Այժմ բոնսայների համար օգտագործում են սովորական ծառեր, նրանք փոքր են մնում անընդհատ կտրտվելու և այլ մեթոդների շնորհիվ:  Այդ դեպքում արմատների, սահմանափակ թաղարի չափերի և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը պետք է համապատասխանի բնության մեջ եղած մեծ  ծառի չափսերին:

Ձևերը

Ներկայումս գոյություն ունեն բոնսայների հետևյալ ձևերը.

Տյոկան(Chokkan)- Ֆորմալ ուղիղ ձև, այս ավանդական ձևում ցողունը ուղիղ է`արմատի մոտ հաստացած:

Մոյոգի(Moyogi)-ոչ ֆորմալ ուղիղ ձևում ճյուղերը կամ ցողունը կարող է մի փոքր ծռված լինել: Ցողունի գագաթը միշտ ուղիղ գծի վրա է `արմատի սկսվելու տեղում,  գետնին ուղղահայց:


Սոկան(Sokan)- «կրկնակի  ցողուն»-ը  կոմպոզիցիա է, ինչը նրան առանձնացնում է մյուս երկու ցողուն ունեցողներից: Նրանք կարող են լինել տարբեր չափերով և ձևավորել մի պսակ:

Սյական(Shakan)- թեքված ձև , տարբերվում է ուղիղ ֆորմալ ձևից, որովհետև ցողունը գետնի հետ անկյուն է կազմում:


Կենգայ(Kengai)- կասկադը նմանեցված է ջրի ափին կամ սարերի վրա աճող ծառերին: Լրիվ կասկադի դեպքում ծառի գագաթը թաղարի սահմաններից իջնում է բավականին ներքև `հողից էլ ցած:

 

Հան-կենգայ(Han-Kengai)- կիսակասկադ ձև: Այս ձևում գագաթը թաղարի միջի հողին հավասար է:

Նեցունագարի(Netsunagari)- սա մի ձև է , որը նմանեցված է այն ծառերին, որոնց ցողունի մի մասը խրված է հողի մեջ, այս ծառի ճյուղերը աճում են ինչպես առանձին ծառեր:

Բուջինգի(Bunjingi)(գրական ձև)-«Գիտնական ամուսինների ոճ»`մինիմում ճյուղերով ուղիղ ցողունով ծառ:

Սեկիջոջու(Sekijoju)- «արմատը քարի վրա» ծառը` հաճախ թզենի, աճում է քարի վրա: Ցողունը գտնվում է հենց քարի վրա, իսկ արմատները փաթաթվում են քարին:

Իսիձուկի(Ishitsuki)-«քարի վրա աճող» , սա նման է Սեկիջոջուին, բայց այս դեպքում արմատներն աճում են քարի ճեղքերում և արմատների տեղը փոքր է: Այս ձևը օգտագործում են ծառերի  դիմացկութնունը ներկայացնելու համար:

Հոկիդատի(Hokidachi)-«Ավելի ձև»- օգտագործում են բացված ճյուղերով ծառերի վրա: Ցողունը մնում է ուղիղ, իսկ ճյուղերը նրա շուրջը աճում են ծառի 1/3 բարձրությունից, որից հետո տերևները գնդի ձև են ընդունում:

Յոսե  Ուն(Youse-Ue)- ծառ կամ ծառերի խումբ, որի ձևի մեջ մտնում են 9-ից ավելի ծառեր մի կոմպոզիցիայի մեջ: Նրանց քանակը կարող է փոփոխվել ,բայց չի կարող լինել  ուղիղ 4 («սի» բառը— «չորս» ճապոներեն հնչում է «մահ»): Հաճախ թաղարի մեջ տնկում են միատեսակ ծառեր, իսկ կոմպոզիցիայի գեղեցկությունը կայանում է ծառերի բարձրության և տարիքի զուգորդման մեջ:

Իկադբուկի(Ikadabuki)- բազմացողուն ձև, տարբերվում է նրանով , որ ներկայացնում է ճահիճն  ընկած ծառ, հիմքը գետնին ընկած ցողունից առաջացած լաստի նման է, որից տարբեր մեծության ծառեր են աճում:

 

Դասակարգումը ըստ մեծության

դաս Չափսմ
Շատ փոքր Մամե Կեսի-ցուբո Մինչև 2,5
Սիտո 2,5-7,5
Գաֆու 13-20
փոքր Սյոխին Կոմոնո до 18
Մյաբի 15-25
միջին Կիֆու Катадэ-моти Մինչև 40
մեծ Տյու/տյուխին 40-60
Օմոնո Մինչև 120
հսկա Դայ/դայձա Բոնձյու Մեկ մետրից մեծ

Ջրելը

Թաղարի սահմանափակ չափերի պատճառով  բոնսայի խնամքը բավական բարդ է: Խոր ամանները հաճախ չեն թողնում արմատներին ճիշտ զարգանալ, այդ բույսի ջրելը ծանր աշխատանք է դառնում: Ջրելու տարբեր ձևերը իրենց մեջ պարունակում են ուղիղ ջրել բանկայով կամ թեյնիկով, բոնսային իր թաղարով մտցնել ջրով լիքը  թասի մեջ: Բույսի որոշ տեսակներ կարող են դիմանալ չորությանը, բայց մեծ մասը անընդհատ ջուր են պահանջում: Եթե հողը չոր թողնենք կամ ջրենք չափից դուրս շատ, կարող ենք ստանալ փտած բույս կամ կսպանենք արմատային համակարգը:  Արևը և քամին կարող են արագ չորացնել հողը, այդ պաճառով դուրսը գտնվող բույսը պիտի հաճախ ստուգել և անհրաժեշտության դեպքում ջրել: Ընդհանրապես հողը նույնիսկ կարճ ժամանակ չի կարելի չոր թողնել: Բոնսայի բույսերի մի մասը երբեք  ցույց չեն  տալիս, որ հողը ջրի պակաս ունի և կանաչ են մնում  նույնիսկ, երբ արմատային համակարգն  ամբողջովին վերացել է:

Օդը պահել խոնավ

Բույսի համար խոնավությունը  անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար  այն պետք է օրական մի քանի անգամ  ցողել, այդ ժամանակ տերևների վրայից փոշին լվացվում է:

Շատ անգամ խոտի տեսք տալու համար հողի մակերեսը ծածկում են մամուռով, որը պահանջում է ամենօրյա ցողում և օդի խոնավություն:

Տեղափոխումը

Սովորաբար բոնսայները տեղափոխում են երկու տարին մեկ,  գարնանը, երբ ձմռան քնից հետո սկսվում է հյութի շարժը: Դա կանխում է արմատների գերաճը թաղարի ներսում և արագացնում է աճը: Տեղափոխման ժամանակ արմատների մի մասը կտրատվում է: Տեղափոխումը անհրաժեշտ է նաև արմատների փտելու դեպքում: Բույսը հանում են ամանից, հեռացնում վնասված արմատները:

Ձևավորումը

Ծառի չափսերը փոքրացնելու համար գոյություն ունեն տարբեր մեթոդներ: Սեզոնային էտումը հաջողության գրավական է, բայց եթե  այն  սխալ արվի, ապա կարող է ծառը կործանվել:  Բոնսայի ծառերի մեծ մասը կարող են տձևանալ պղնձե և ալյումինե լարերի օգնությամբ: Որոշ ծառեր չեն ենթարկվում այդ ձևավորմանը, նրանց տեսքը հիմնականում փոխում են կտրտվածքների միջոցով: Որպեսզի տարիքով ծառի տպավորություն ստեղծվի, օգտագործում են մեռած ծառեր` «ձին» և «սյարի»:  Դրանք ստանում են կենդանի ծառի ցողունից ճյուղ պոկելով և կեղևը ամբողջովին կամ մասամբ հանելով (սյարի), ծառի  վրա բնական սպիի տպավորություն ստեղծելով : Այդ մեթոդների հետ պետք է շատ զգուշ լինել, քանի որ այն կարող է ծառի վարակի պատճառ դառնալ: Չի կարելի նաև ցողունից պոկել կեղևի ամբողջ օղակ, հակառակ դեպքում ծառի մեջ կխախտվի հյութի հոսքը:

Կապել

Լիգատուրան այն լարն է, որի օգնությամբ ճյուղերին տալիս են անհրաժեշտ ուղղություն: Ծառերի կապելը ամենգործուն միջոցն է ծառը ձևավորելու համար: Դրա լավագույն ժամանակը  գարունն է կամ աշունը:  Երբեմն ճյուղերից ծանրություն են կախում առաջացնելով կորացածություն  և ծերության էֆեկտ:   Չնայած լարով կապելը չափազանց ամուր է կատարվում, լարը ոչ մի դեպքում չպիտի խրվի ճյուղի մեջ: Լարը հանում են մանր կտորների կտրտելով, այլ ոչ պտտացնելով:  Լարի հաստությունը պիտի հավասար լինի ճյուղի հաստությանը: Մեկ հաստ լարի փոխարեն կարելի է օգտագործել երկու բարակ, պտտեցված լար: Չի կարելի խաչել լարերը, ավելի լավ է ցողունը փաթաթել ներքևից վերև մի քանի ամսվա ընթացքում:

 

Էտել

Էտելը բոնսայը ձևավորելու անհրաժեշտ միջոց է: Դրա միջոցով մի քանի խնդիր է լուծվում`փոքրանում է բույսի չափը, ձևավորվում է ճյուղերի դասավորության կմախքը  և նոր ճյուղերի առաջացմանն է նպաստում:

Կարելի է առանձնացնել էտման մի քանի տեսակ:

  • Ձևավորելու էտում — խոշոր կմախքային ճյուղերի էտում, ցողունի կարճեցում, որը ձևավորում է ծառի «հիմքը»:
  • Ճյուղերի էտումը կարճացնում է նրանց երկարությունը և նպաստում աճի նոր կետերի ստեղծմանը:

Ճյուղերի կտրտելը ձևավորում է բույսի պսակի ուրվագիծը

  • Սաղարթի վերին հատվածի էտելը ծառայում է ճյուղի աճի սահմանափակմանը
  • Տերևների էտումը ծառայում է պսակի թարմացմանը, այդ ժամանակ տերևների քանակը շատանում է , բայց չափսերը փոքրանում են
  • Արմատների էտումը անհրաժեշտ է արմատային համակարգը  թարմացնելու համար:

Ցողունի հաստության ձևավորումը

Բույսին  տարիքով  ծառի տեսք տալու համար անհրաժեշտ է բավականաչափ հաստ ցողուն: Այն ստանալը  բոնսայ ստեղծելու կարևոր պայմաններից  է: Գոյություն ունեն հետևյալ մեթոդները`

  1. Մի քանի բույսերի միահյուսված աճեցնելու միջոցով, այդ դեպքում կարող է հանվել կեղևի մի մասը և ցողունները հյուսել պարանի կամ հյուսքի տեսքով:Սահատկապես կիրառվում է ճկուն բույսերի նկատմամբ, օրինակ`ֆիկուսների:
  2. Տարիքով բույսին նոր ճյուղերի պատվաստման միջոցով:
  3. Ինտենսիվ ագրոտեխնիկա:
  4. Էտապային էտման միջոցով:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Դիտվել է 4191 անգամ:
Print Friendly

Leave a Reply