Բրազիլիայում ջրհեղեղի պատճառով 4 հազար մարդ է տարհանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2012 7:55


Երկրի իշխանությունները Ռիո –դե-Ժանեյրոյի հյուսիսից ավելի քան 4 հազար մարդ են տարհանել, որոնց տները ջրի մեջ են հայտնվել արգելապատնեշի քանդման հետևանքով: Մեկ շաբաթ տեղացած անձրևաջրերի ճնշման տակ պաշտպանական կառույցը չդիմացավ ու քանդվեց. ջրի հոսանքը լվաց- տարավ ավտոճանապարհներն ու  հեղեղեց  Տրես-Վենդաս բնակավայրը, որը գտնվում է Կամպուս դի Գոյտակազիս քաղաքի մոտ: Շարունակվում են բնակչության տարհանման աշխատանքները: Ջուրը շատ արագ է բարձրանում ու սովորական ավտոտրանսպորտն այլևս չի կարող աղետի գոտի հասնել: Հունվարը սովորաբար համարվում է ամենաանձրևոտ ամիսը արևելյան Բրազիլիայում: Ներկայումս Մինաս-Ժեյրաս նահանգում արտակարգ իրադրություն է հայտարարված արևադարձային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: Վերջին տվյալներով այս նահանգում զոհերի թիվը հասել է 8-ի:

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply