Մագրիտի գողացված կտավը երկու տարի անց վերադարձրին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 6, 2012 22:58

Բելգիայում անհայտ առևանգողները գողացել էին մշակույթի գլուխգործոցներից սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի կտավը, որը ըստ երևույթին վաճառել չկարողանալու պատճառով վերադարձրեցին:

 

Մարգիտի «Օլիմպիան» անհետացել է Բրյուսելի թանգարանից ավելի քան երկու տարի առաջ, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը: Քննիչները հալից ընկել էին նկարը փնտրելով, մեծ ուշադրություն էին դարձնում նկարի կորստին լրատվամիջոցները: Երևի այդ աղմուկը խանգարել է գողերին նկարը վաճառել:

 

Վերջերս նկարը անանուն ներկայացրել են  փորձագետներից  մեկին, որը ճանաչել է «Օլիմպիային» և անմիջապես դիմել ոստիկանություն: Սակայն տաք հետքերով ոչ մեկին ձերբակալել չի հաջողվել:

 

Դիտվել է 5211 անգամ:
Print Friendly

Leave a Reply