Շիրակի թեմի առաջնորդը Ս. Ծննդյան օրը այցելեց և աջակցություն ցուցաբերեց որբ երեխաներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 6, 2012 17:44


Այսօր` Ս. Ծննդյան Ս. Պատարագից և Ջրօրհնեքից անմիջապես հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այցելեց «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում տեղադրված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» (http://shirakcentre.org/hy/news/1396-shirak-centre-ngo) տեսանյութում ներկայացված Հովսեփյանների ընտանիքին: Սրբազանը շնորհավորեց երեխաներին Ս. Ծննդյան տոնի առթիվ,  ինչպես նաև ԱՄՆ Հարավային հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի կողմից ուղարկված  անհայտ բարերարի նվիրաբերած գումարը տրամադրեց ծնողազուրկ երեխաներին:Առավել մանրամսը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում.

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply