Մեքսիկայի նախագահը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր կամուրջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 6, 2012 10:00


Մեքսիկայում երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի մասնակցությամբ աշխարհի ամենաբարձր կամրջի հանդիսավոր  բացումն  են կատարել: “Baluarte” (իսպաներենից` ամրոց) կամրջի բարձրությունը 403 մ, իսկ երկարությունը` 1124 մ է:  Կամրջի բացումը  նվիրված էր Մեքսիկայի անկախության 200-ամյակին: Այն միացրել է Սինալոա և Դուրանգո նահանգները, ինչի շնորհիվ Մասաթլան քաղաքի ու խաղաղօվկիանոսյան Դուրանգո նահանգի մայրաքաղաքի միջև ճանապարհը կկրճատվի 6 ժամով: Համեմատության համար արժե նշել, որ Էյֆելյան աշտարակի բարձրությունը 317,8 մ է:

 

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply