Ֆրանսիացիները սկսել են Ժաննա դը Արկի 600-ամյակը նշել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 6, 2012 9:46


Այսօր Ֆրանսիայում մեկնարկում  են հանդիսությունները` նվիրված ազգային հերոս Ժաննա դը Արկի ծննդյան 600-ամյակին: Ժաննան ծնվել է 1412-ի հունվարի 6-ին, գյուղացու ընտանիքում, Մեզ գետի հովտում: Նա հռչակվել է այն բանով, որ Հարյուրամյա պատերազմի ժամանակ ստիպել է անգլիական զորքերին հետ քաշվել, ֆրանսիական Օռլեանն ազատել շրջափակումից, ինչպես նաև Ռեյմսի միապետի թագադրումը կազմակերպել: Նրան հերետիկոսության մեջ մեղադրեցին ու խարույկի վրա այրեցին: 1920 –ին կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես նրան սուրբ  ճանաչեց:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին  նրա պատվին հուշատախտակ կբացի ու կհանդիպի պատմաբանների հետ, որոնք ուսումնասիրել են սրբի ժամանակները: Ողջ 2012-ի ընթացքում բացի Ժաննա դը Արկի հայրենի քաղաքից, նրան հարգանքի տուրք կմատուցվի նաև այլ քաղաքներում`Ռուանում ու Ռեյմսում հանդիսավոր պատարագներ, իսկ Բլուայում` պատմական  կոլոքվիում, իսկ Շինոնում` կինեմատոգրաֆիստների փառատոն տեղի կունենան:

 

Դիտվել է 1729 անգամ:
Print Friendly

Leave a Reply