2-մետրանոց ամերիկուհի Լինդսին դարձել է ամենաբարձրահասակ տրանսսեքսուալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 6, 2012 9:10

Բասկետբոլիստ Գրեգ Ուոլքերը, որի հասակը 2,13 մ է, մտքով իսկ չի անցկացրել, որ մի օր կհայտնվի Գինեսի գրքում, երբ որոշեց սեռը փոխել: Օհայո նահանգից այս ամերիկացին 25 տարեկանում դարձավ կին, ինչի մասին գործնականում երազել էր մանկուց: Նա վերածվեց հմայիչ ու շատ բարձրահասակ Լինդսիի: Չնայած նա առաջվա նման կշռում է 127 կգ, այնուամենայնիվ  իրեն լավ է զգում, չէ որ նրան հաջողվել է իրականացնել նվիրական երազանքը: Այս անսովոր ամերիկացին լրիվ սովորական կյանք է ունեցել. Մեծացել է տղան, բոլորի նման, բասկետբոլի հաճախել. եղել է տաղանդավոր (մասնագետների գնահատմամբ) մարզիկ ու նույնիսկ հաջողություն է ունեցել կանանց շրջանում,  քանի որ խելացի էր, ուժեղ ու համակրելի: Նրա կյանքը լրիվ փոխվեց 21 տարեկանում, երբ հասկացավ, որ իրականում ինքը կին է, որը ծնվել է տղամարդու իրանով ու, դրա համար դիմեց բժիշկներին, սկսեց էստրոգեններ ընդունել (կանացի հորմոն, որն օգնեց օրգանիզմում ճնշել արական` տեստոստերոն հորմոնը): Որոշ ժամանակ անց Լինդսիի կուրծքն աճեց ու նա սկսեց հագնվել ինչպես իսկական  կին, նույնիսկ բարձրակրունկ կոշիկներ է կրում, չնայած իր ոտքին դժվար է նման չափսի կանացի  կոշիկ գտնել: Ընդ որում Գրեգ-Լինդսին թողեց սպորտն ու հիմա զբաղվում է նորաձևությամբ ու ոճով: Ներկայումս նա սպասում է Գինեսի գրքում գրանցվելու պաշտոնական հաստատման առ այն, որ ինքն աշխարհի ամենաբարձրահասակ տրանսսեքսուալն է:

 

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply