Բրիտանիայում մանկաբարձը տանն ընդունեց սեփական երեխայի ծնունդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 23:44


Բրիտանացի մանկաբարձը ստիպված էր սեփական  երեխայի ծնունդն ընդունել, քանի որ ժամկետից երեք շաբաթ շուտ էին սկսվել ծննաբերական ցավերը: Դեպքը պատահել է Քրոյդոնի համալսարանական հիվանդանոցի  աշխատակցուհի Քլեր Քլարք-Վուդի հետ:  Աշխատանքն ավարտելուց մի քանի ժամ  հետո 28-ամյա կինը զգաց, որ իր մոտ  ժամանակից շուտ  ծննդաբերական ցավեր են սկսվել: Հարազատները բժիշկներ հրավիրեցին, սակայն կինը հասցրեց ծննդաբերել մինչ նրանք տեղ կհասնեին` զինվելով դիմահարդարման հայելիով ու սրբիչներով: Ծննդաբերությունը բարեհաջող ավարտ ունեցավ: Նորաթուխ մայրիկն ասել է, որ իր աշխատանքային կենսագրության մեջ  ավելի քան 1000 ծնունդ է ընդունել, երբեմն էլ կանայք ծննդաբերել են տանը, այնպես որ, փորձ կինը բավականաչափ ուներ:

 

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply