Իրանում երկրաշարժ է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 5, 2012 23:05
Իրանի հարավում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից: Երկրաշարժի էպիկենտրոնը մայրաքաղաք Թեհրանից 868 կմ հեռավորության, իսկ օջախը` 32,5 կմ խորության վրա վրա է գտնվում: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Իրանը գտնվում է սեյսմիկ գերակտիվ գոտում: Անցյալ դարում այստեղ 20 ուժգին երկրաշարժ է եղել, որոնց հետևանքով 170 հազար իրանցի է զոհվել: 2003-ի դեկտեմբերին 6,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցման պատճառով ամբողջվին ավերվեց հարավ-արևելքում գտնվող Բամ քաղաքը: Այն ժամանակ զոհվեց 30 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
