Ամերիկացի եպիսկոպոսին ազատել են երեխաների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 21:34


Ամերիկացի եպիսկոպոս Գաբինո Զավալան հեռացել է ծառայությունից, երբ պարզվել է, որ ն խախտել է ամուրիության ուխտը: Նա Լոս Անջելեսի օժանդակ եպիսկոպոսն էր: Նրա ծառայությունից հեռանալու դիմումն ընդունել է Հռոմի պապ  Բենեդիկտոս  XVI-ը: Լուրը, որ եպիսկոպոսը երեխաներ ունի, պարզ դարձավ 2011-ի դեկտեմբերին: 68-ամյա հոգևորականը հանդիպում էր ուրիշ նահանգում բնակվող մի կնոջ հետ, որն էլ 2 երեխա է պարգևել եպիսկոպոսին, որոնք այժմ  արդեն դեռահասներ են: Չնայած նրա հեռանալուն, այնուամենայնիվ թեմը նախկին եպիսկոպոսի ընտանիքին “հոգ է տանում” հոգեպես ու ֆինանսական օգնություն տրամադրում երեխաների ուսման համար:

 

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply