Քարաթափում Երևանի Սարալանջի խճուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 5, 2012 21:30
Հունվարի 5-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում թափվել են քարեր, ինչը խոչընդոտում է երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել Օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը::
Դեպքի վայրում են գտնվել օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ԲՏՊՎ պետի տեղակալ-մոնիտորինգի բաժնի պետ փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը, Կենտրոն համայնքային բաժնի պետ փ/ծ փ/գնդապետ Ա. Ջումայանը, ԵՓՎ պետի տեղակալի ժ/պ փ/ծ կապիտան Հ. Ամիրջանյանը, Երևանի փոխքաղաքապետ Կ. Արեյանը:
Ավտոամբարձիչ կռունկների օգնությամբ փրկարարները շանցային գործիքներով իրականացրել են քարաթափման աշխատանքներ, իսկ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները` խոշոր քարերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:









Facebook
Tweet This
Email This Post
