Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այսօր եղել են նաև Մաղավուզի քարածխի հանքավայրում,լուսանկարներ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 5, 2012 21:21
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում անասնաբուծական տոհմային կայան, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ԼՂՀ նախագահներն այնուհետ այցելել են Մարտակերտ շրջկենտրոնի հիմնանորոգված հիվանդանոց, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այսօր եղել են նաև Մաղավուզի քարածխի հանքավայրում, որտեղ նրանց ներկայացրել են քարածխի արդյունահանման ուղղությամբ նախատեսվող և ընթացիկ աշխատանքները: Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են նաև 5.9 ՄգՎտ հզորությամբ «Թրղի-2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երևան:













Facebook
Tweet This
Email This Post
