ԱՊՀ երկրների մարմնավաճառները յուրացրել են Պակիստանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 5, 2012 21:17
Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից տասնյակ երիտասարդ կանայք մեկնել են Իսլամաբադի ու Կարաչիի հարուստ շրջաններ` մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով, չնայած Պակիստանում այդ “հնագույն մասնագիտությունը” օրենքից դուրս է համարվում: Այնուամենայնիվ, այստեղ մարմնավաճառությունը ծաղկում է: “Ես մեծացել եմ Կարաչիում, ունեմ շատ հարուստ ընկերներ, որոնք ամեն շաբաթ մարմնավաճառներ են վարձում”, պատմել է լրագրող Հասանը: Նրա ընկերներից մեկը նույնիսկ Կարաչիում մի տուն է տարել լրագրողին, որտեղ նրանց դիմավորել է Ադրբեջանից եկած մի կին, որին դիմել են “Մադամ”-ով: “Այդ տանը ԱՊՀ-ից էլի աղջիկներ կային, բոլորն էլ մարմնավաճառ: Նրանք համարձակ էին, չէին ամաչում իրենց մասնագիտությունից ու ազատ խոսում էին դրա մասին”,հիշում է Հասանը: Ոստիկանության աղբյուրն էլ տեղեկացնում է, որ Կարաչիում առնվազն 8 նման խմբավորում կա, որնցում 10-12 մարմնավաճառ են աշխատում:”Այնտեղ Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից ու Տաջիկստանից մարմնավաճառներ են”: Հասանը կասկածում է, որ ոստիկանությունը կաշառք է ստանում աչք փակելու համար, քանի որ այստեղ մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալը համարվում է անընդունելի: Նա կարծում է, որ աղջիկներին այստեղ բարձր են վարձատրում: “Յուրաքանչյուր այցելուից ստանում են 150 դոլար, ինչը երեք անգամ ավելի է Կովկասի կամ էլ Կենտրոնական Ասիայում նման ծառայությունների դիմաց տրվող վարձի համեմատությամբ:Հարուստ պակիստանցիները պատրաստ են ավելի վճարել, քանի որ նրանց դուր են գալիս սպիտակամաշկ կանայք, որոնք սեքսում ավելի ազատ են, քան տեղացի կանայք: Մեկ գիշերվա ընթացքում նրանք կարող են սպասարկել 2-3 հաճախորդի, որոնց թվում քաղաքական գործիչներ են, բանկիրներ, գործարարներ:Նրանց վարձելու համար պետք է գտնել միջնորդին: Ամենը հեռախոսային զանգերով է կատարվում, հնարավոր չէ պարզապես դուրս գալ փողոց ու վարձել մեկին: Սակայն, եթե ապրում ես հարուստ թաղամասում, ապա գիտես, թե դա ինչպես է արվում”: Նա ասում է, որ կանայք իրենց փաստաթղթերով հանգիստ գալիս են այս երկիր` նախապես կաշառք վճարելով պակիստանցի պաշտոնյաներին: “Նրանք իրենց անձնագիրը հանձնում են բորդելի տիրուհուն ու սովորաբար ապրում են նույն տան մեջ: Տարին մեկ անգամ տուն են մեկնում հարազատներին տեսակցության”; Հասանն ասել է, որ երբևէ չի լսել, որ որևէ մեկին իր կամքին հակառակ ստիպեն մարմնավաճառությամբ զբաղվել”:Նրանք բոլորն էլ գոհ են ու բռնության հետք էլ երբեք չեք տեսնի” հավատացնում է լրագրողը:






Facebook
Tweet This
Email This Post
