Չինաստանում հավը շատ պստիկ ձու է ածում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 20:33


Չինացի ֆերմերի տնտեսությունում հավերից մեկը վերջին 2-3 շաբաթ սկսել է շատ փոքր ձվեր ածել:  Հավի ածած վերջին ձուն կշռում է 2,5 գ: Ֆերմերն ասում է, որ այդ հավը միշտ է փոքր ձվեր ածել, սակայն այդչափ փոքր` առաջին անգամ է: Հավն իր չափսերով մյուս թխսկաններից չի տարբերվում. Առողջ է ու լավ էլ սնվում է: Մինչ վերջերս հայտնի ամենափոքր ձուն կշռում էր 3,5 գ: Հիմա այդ անսովոր հավի տերը պատրաստվում է  Գինեսի գրքում գրանցվելու հայտ ներկայացնել: Նա համոզված է, որ այդ ռեկորդն էլ իր հավի համար վերջը չէ:

 

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply