Բաղդադում ռումբի պայթյունից զոհվել է ավելի քան 25 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 17:46

Իրաքի մայրաքաղաքում` Բաղդադում` գլխավոր շիիթական շրջաններում չորս պայթյուն է եղել, առնվազն 25 մարդ զոհվել է, տասնյակները վիրավոր են: Այս մասին Reuters-ին հաղորդել են ոստիկաններն ու բժիշկները:

Գործակալության որոշ աղբյուրների տվյալների համաձայն` Կադհիմիա շրջանում երկու ականապատված մեքենաներ 15 մարդու կյանք են խլել և վիարվորել 32 մարդու: Մյուս երկու պայթյունները եղել են Սադր սիթի աղքատ շրջանում. Նախ պայթել է ականապատված մոտոցիկլետ, ապա գործի է դրվել պայթուցիկ սարքը, որը թողել են ճամփեզրին: Այս պայթյունների զոհերը առնվազն 10 հոգի են, ևս 37-ը վիրավորված են: Ավելի ուշ գտել և վնասազերծել են ևս երկու ռումբ:

Ամերիկյան զորքերի հեռանալուց հետո երկրում լարված քաղաքական իրավիճակ է, որն առանձնապես  սրվել է, երբ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին փորձել է ազատել երկու սուննիթական բարձրաստիճան քաղաքական գործչի:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply