Պենտագոնի զենք-զինամթերքի գաղտնի ցուցակն ընկել է ինտերնետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 17:44

Պետագոնի ոչ մահացու զենք-զինամթերքի գաղտնի ցուցակը հայտնվել է ինտերնետում: Ցուցակում առկա են ինչպես գոյություն ունեցող զենքեր, այնպես էլ այսպես կոչված “ոչ մահացու” զենքի նախագծեր, որոնց խնդիրը ոչ թե հակառակորդին վերացնելն է, այլ` կառավարելը: Արտահոսքը հրապարակել է Public Intelligence կայքը, որը նախկինում արդեն գաղտնազերծել է Պենտագոնի որոշ փաստաթղթեր ԱՄՆ ազգային անվտանգության վերաբերյալ:

Ցուցակը բովանդակում է ամեն տեսակ լազերներ, ջերմային ճառագայթներ և ձայնային ալիքներ սփռողներ, որոնք օգտագործվում են ամբոխի շարժումը կառավարելու, թշնամու տեխնիկայի շարժիչներում խափանում առաջացնելու կամ հակառակորդին ժամանակավորապես կաթվածահար անելու համար:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply