Տանդեմ+Պուգաչովա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 17:42

ՌԴ հասարակական կարծիքի կենտրոնական ինստիտուտը հարցրել է ռուսաստանցիներին, թե ում են հասարակության էլիտա համարում: Եվ արդյունքները փորձագետներին բնավ չեն զարմացրել. առաջվա պես վարկանիշի առաջատարը Վլադիմիր Պուտինը, Դմիտրի Մեդվեդևը և Ալլա Պուգաչովան են:

 Ռուսական էլիտայի վարկանիշը` ըստ անցած տարվա հարցման արդյունքների, գլխավորում էր վարչապետ Վլադիմիր Պուտինը. նա պահպանել է իր դիրքը: Պուտինի օգտին քվեարկել է հարցվածների 58%-ը: Նրան հաջորդում է Դմիտրի Մեդվեդևը 42%-ով: Այնուհետև ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան է (19%), Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը` 12%-ով: Սերգեյ Միրոնովը և Անդրեյ Մալախովը  ստացել են ձայների 10-ական տոկոսը: Ռուսական էլիտայի առաջին տասնյակը եզրափակում են պատրիարք Կիրիլը և երգիչ Ֆիլիպ Կիրկորովը (9-ական տոկոս): Չորս տասնայկի մեջ են մտնում նաև Մաքսիմ Գալկինը, Նիկիտա Միխալկովը, մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը, դերասան Սերգեյ Բեզռուկովը, Մոսկվայի քաղաքապոտ Սերգեյ Սոբյանինը, “Յաբլոկոյի”հիմնադիր Գրիգորի Յավլինսկին:

Համառուսական հարցումը անցկացվել է 2011 թ. դեկտեմբերի 24-25-ը: Հարցման է ենթարկվել 1600 մարդ 46 երկրամասերի, մարզերի և հանրապետությունների 138 բնակավայրերում: Վիճակագրական սխալները չեն գերազանցում 3,4%-ը:

«РБК.Daily»

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply