Տատիկը միլիոն է աշխատել ֆորեքս բորսայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 17:40

Ծեր ֆրաու Ինգեբոր Մոցը ֆորեքս բորսայում արտարժույթի առքուվաճառքովմեկ մլն դոլար է շահել: “Այդ ֆինանսական գործիքի շնորհիվ ես գործազուրկ կնոջից վերածվեցի Գերմանիայի ամենահաջողակ մարդկանցից մեկը,- ասում է նա:- Ֆորեքս շուկան ինձ լավ փող աշխատելու հնարավորություն տվեց. հիմա  ես ֆորեքսում օրական աշխատում եմ 5-10 հազար դոլար և կարծում եմ, որ դա բնավ էլ իմ սահմանը չէ: Եվ ձեռք բերածով չեմ բավարարվի”:

Պարզվում է, որ նոր մասնագիտություն յուրացնելը, առաջխաղացում ունենալը և հաջողակ դառնալը միանգամայն իրատեսական են յուրաքանչյուր տարիքում, և ֆրաու Մոցի օրինակը դրա լավագույն ապացույցն է: Եթե անգամ ոտք եք դրել ձեր կյանքի իններորդ տասնամյակը, դեռ վաղ է հանգստի անցնել. ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

Հիմա ծեր կինը իրավամբ համարվում է Գերմանիայի ամենահաջողակ մասնավոր ներդրողը: Իսկ երիտասարդ բրոքերներին մնում է միայն նախանձել նրա պրոֆեսիոնալիզմին և շարունակել ջանքեր գործադրել:

Մինչև 48 տարեկանը ֆրաու Մոցը սովորական տնային տնտեսուհի էր, երեխաներին էր դաստիարակում: Ֆորեքս բորսայում սկսել է առևտուր անել 10 տարի առաջ: Նրա ներկայիս զբաղմունքը խթանել է հաշվապահ ամուսինը, որը առաջացած տարիքում մի վիճաբանության ժամանակ կշտամբել է կնոջը. “Դու ամբողջ կյանքում խելք չես ունեցել, որ փող աշխատես”:

Ինգեբորի սիրտը խոցել են այդ խոսքերը, և նա որոշել է ապացուցել ամուսնուն, որ նա  իրավացի չէ: Ցավոք, չի հասցրել, շուտով ամուսինը մահացել է` ժառանգություն թողնելով նրան ինչ-որ արժեթղթեր: Եվ 10 տարվա ընթացքում  գրոշի արժեք ունեցող արժեթղթերից նա ներդրումային փաթեթ է ստեղծել` ընդհանուր հաշվով մոտ մեկ մլն եվրո  արժողությամբ:

Հիմա պառավ ծեր կինը նոր արժեթղթեր է գնում, արժույթի առևտուր անում ֆորեքսում, ի լրումն` թոշակ ստանում: “Թոշակի տարիքը հաշիվները մաքրելու պատճառ չէ”,- ասում է նա:

Աղբյուրը` UaForexe.ru

Դիտվել է 2788 անգամ:
Print Friendly

Leave a Reply