ՏՎՅԱԼՆԵՐ ՃԿԿ-ում 2009-2012թթ. դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ԱԻ դեպքերի, պատահարների վերաբերյալ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 5, 2012 15:49ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում 2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչ 2012 թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր առմամբ 63 արտակարգ դեպք, որը 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 24-ով (61.5%-ով): Հիմնականում աճը պայմանավորված էր հրդեհների (19-ով, 65.5%-ով) և թունավորումների (7-ով, 8 անգամ) մասնաբաժիններում կտրուկ աճով, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ` ՃՏՊ) քանակը մնացել է անփոփոխ: 2011-2012 թթ. նույն ժամանահատվածի համեմատությամբ զոհերի մասնաբաժնում գրանցվել է նվազում (2-ով, 2 անգամ), իսկ տուժածներինը` աճ (13-ով, 56.5%-ով): Տուժածների նման ցուցանիշը պայմանավորված է ՃՏՊ-ների (5-ով, 25%-ով) և թունավորումների (8-ով, մոտ 3 անգամ) մասնաբաժիններում գրանցված աճով, իսկ հրդեհներից տուժածներ չեն գրանցվել:

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել է հրդեհի 2 կեղծ կանչ, 1 հսկվող և 7 (2-ը գրանցվել է դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքում. խորովածի ծուխը դիտվել է որպես հրդեհ, նմանատիպ 1 կանչ` Սյունիքի մարզում)` այլ դեպքեր: Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի կողմից սպասարկվել է 5 կենցաղային կանչ:






Facebook
Tweet This
Email This Post
