ԱՄՆ-ում անտուններին սպանող մոլագար է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 16:21

Կալիֆորնիայի ոստիկանությունը տարածել է նախազգուշացում տեղական անտուններին, որ շրջանում հայտնվել է անտուններին սպանող հանցագործ: Վերջին երկու շաբաթը Օրանջ շրջանում դանակահարվել են երեք հոգի, ովքեր որոշակի ապրելու տեղ չունեն, հաղորդում է Daily Mail-ը:

 

Նոր մոլագարի մասին քիչ բան է հայտնի: Կալիֆորնիայի ոստիկանության ներկայացուցիչները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել: Ինպես պատմում է Օրանջ շրջանի ոստիկանության  անանուն աղբյուրը, երկու շաբաթում այստեղ դանակահարվել են երեք անտուն: Իշխանությունները ենթադրում են, որ դա մեկ մարդու արած է, չնայած հանցագործությունները կատարվել են երեք տարբեր քաղաքներում:

 

 

Աղբյուրը հաղորդում է, որ իրավապահները տեսգրություն ունեն, որտեղ հանցագործը իր զոհերից մեկին սպանում է: Տղամարդը հագնված էր ամբողջովին սև, միջահասակ և նիհար էր, 18-ից  25 տարեկան: Սակայն ոստիկանները համոզված չեն , որ մարդասպանը միայնակ է գործել:

 

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply