Թուրք հաքերները կոտրել են Պատրիկ Դեւեջյանի կայքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 5, 2012 16:12

Իրենց Cyber-Warrior.org/AKINCILAR անունով հաքերների խումբը կոտրել է Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի կայքը:

Թուրքական veteknoloji կայքի փոխանցմամբ` թուրք հաքերների խումբը հայտնել է, թե կայքը կոտրում են ի նշան Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի:

Հաքերները նշել են, թե նման նախաձեռնությունների դեմ իրենք վիրտուալ աշխարհում անհրաժեշտ պատասխանը կտան:

NEWS.am

 

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply