Սիրիայի իշխանությունները հայտարարել են 552 բանտարկյալների ազատելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 15:53

Սիրիայի իշխանությունները հայտարարել են  552 բանտարկյալների ազատելու մասին, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:  “Դամասկոսը ազատել է  552 մարդու, որոնք մասնակցություն են ունեցել վերջին դեպքերին, և որոնց ձեռքերը արյունոտ են”, – ասվում է սիրիական հեռուստատեսությամբ  հեռարձակած  պաշտոնական հաղորդակցության   մեջ:

 

Ընդդիմությունը և նրան աջակցող արևմտյան երկրները հայտարարում են, որ իշխանությունները դաժանաբար ճնշում են քաղաքացիների խաղաղ  բողոքի ակցիաները, որոնք պահանջում են ժողովրդավարական  փոփոխություններ: Սիրիայի կառավարությունը իր հերթին հայտարարում է , որ պայքարում է արտասահմաննից աջակցություն  ստացած զինված ահաբեկիչների դեմ:

 

 

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply