Քետրին Միդլտոնը կգլխավորի սկաուտական շարժումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2012 15:25

Դքսուհի  Քետրին Քեմբրիջացին (Միդլտոն) մտադիր է Բրիտանիայում գլխավորել սկաուտական շարժումը, նաև նախատեսել է հովանավորել չորս մանկական հիմնադրամ, գրում է Daily Telegraph-ը:

 

Այդ դիրքերը ընտրվել է թագավորական տան մասնակցությամբ և ստացել են համապատասխան խրախուսանք, հաղորդում է “Интерфакс“-ը:

 

“Նա շատ յուրահատուկ կյանքի հատված է ապրում, երեխաներ չունի, ամուսինը ամբողջ օրը զբաղված է, այնպես որ  նա ժամանակ ունի իրեն դրսևորելու նոր դերերում”,- այսպես բացատրեց իրավիճակը բրիտանական թագավորական տան ներկայացուցիչը:

 

Քետրին Միդլտոնը `բրիտանական արքայազնի և Քեմբրիջի դքսի   տիկինն է: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլի 29 –ին, Վեսմիստերյան աբբայությունում

 

Դիտվել է 1587 անգամ:
Print Friendly

Leave a Reply