Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը բարելավում է մրցաշարային իր դիրքերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 22, 2009 16:15
Բելգիայի Անտվերպեն քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տարավ: Մեր գրոսմայստերը, հանդես գալով սև խաղաքարերով, առավելության հասավ Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ: Այս հաղթանակը Գաբրիելին հնարավորություն տվեց մի փոքր բարելավել մրցաշարային իր դիրքը. վաստակած 2 միավորով նա Ստեֆանովայի հետ բաժանում է 5-6-րդ հորիզոնականները: Այս տուրում ևս մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ. Աննա Մուզիչուկը պարտության մատնեց Բարթ Միխելսին:
Դեյվիդ Հոուել-Բարտոշ Սոչկո, Կրիշնան Սաշիկիրան-Էմիլ Սուտովսկի, Յան Թիման-Էթյեն Բաքրո հանդիպումները խաղաղ ելք ունեցան: Խաղացված 4 տուրից հետո 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են Բաքրոն և Սուտովսկին: 2,5-ական միավորով նրանց հաջորդում են Մուզիչուկն ու Սաշիկիրանը: Սոչկոն, Թիմանը և Միխելսը վաստակել են 1,5 միավոր և ընթանում են 7-9-րդ տեղերում: Կես միավորով աղյուսակը եզրափակում է Դեյվիդ Հոուելը:






Facebook
Tweet This
Email This Post
