Հրազենային վնասվածք
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 5, 2012 14:27

Հունվարի 5-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Վիգեն Մ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունվարի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1972 թ. ծնված Յուրիկ Մուրադյանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրադյանին հայտնաբերելու և հանցագործության գործիք հրազենն առգրավվելու ուղղությամբ:
Դիտվել է 860 անգամ: