Գազի արտահոսքից առաջացած պայթյունից ավտոբուսն այրվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2012 14:14
Հունվարի 4-ին, ժամը 09.45-ին, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանված ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանված «ԿԱՎԶ» մակնիշի ավտոբուսի սրահում տեղադրված գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը՝ 1954 թ. ծնված Սամվել Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Միաժամանակ պարզվել է, որ պայթյունի հետևանքով մասամբ վնասվել է նաև հարակից ավտոտնակում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply